ՔԿՀ-ի բանտարկյալները, որոնց պետք է սաստեր Օրենքով գող Սախնոն, համացանցի աստղ են դարձել (Տեսանյութ)
Նիժնի Տագիլի թիվ 12 ՔԿՀ-ում նկարահանված մի տեսանյութ է հրապարակվել YouTube-ում: Այդ ՔԿՀ-ում է այժմ իր պատիժը կրում քրեական աշխարհում Սախնո անունով հայտնի Էդուարդ Սախնովը:
Տեսանյութում 2 բանտարկյալներ կատարում են հոլանդացի սաքսոֆոնահարուհի Քենդի Դյուֆլերի եւ բրիտանացի կիթառահար Դեյվ Ստյուարտի Lily Was Here ստեղծագործությունը, սակայն սաքսոֆոնի փոխարեն հնչում է բայան, իսկ ակուստիկ կիթառի փոխարեն՝ էլեկտրական կիթառ: Երաժիշտների խոսքերով, նրանք մեկ ամիս են պատրաստվել ելույթի համար:
Հատկանշական է, որ այս ՔԿՀ-ում իրենց պատիժն են կրում ծանր եւ հատկապես ծանր հանցագործություններ կատարածները: Օրենքով գող Սախնոն այդ ՔԿՀ է ուղարկվել այս հունվարին: Ավելի վաղ ասվում էր, որ այս հաստատությունում ավելացել են բռնության դեպքերը եւ քրեական աշխարհում հայտնի մարդու այնտեղ հայտնվելը կհանդարտեցնի կրքերը:
Էդուարդ Սախնոն վերջին անգամ դատապարտվել է 22 տարի ժամկետով:
Top-News.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...