Անգլիայում շատ բարդ է լավագույն քառյակում լինել. Մաուրիցիո Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծիք է հայտնել, որ Անգլիայում հաջողությունների հասնելը շատ բարդ է:
«Այժմ ես շատ լավ եմ հասկանում, որ Անգլիայում շատ բարդ է լավագույն քառյակում լինել: Պրեմիեր լիգան շատ բարդ և մրցունակ առաջնություն է: Եվ ոչ միայն Պրեմիեր լիգան: Մենք մասնակցում ենք Անգլիայի Գավաթին, Լիգայի Գավաթին, որտեղ յուրաքանչյուր հանդիպում նախորդից բարդ է ստացվում:
Լիգայի Գավաթում մենք խաղացինք «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հետ, հետո «Մանչեսթեր Սիթիի» հետ եզրափակիչն էր... Սա նման է Չեմպիոնների լիգային: Եթե դուք հաղթում եք «Լիվերպուլին», ապա «Տոտենհեմին», կարող եք մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչի:
Բոլոր խաղերը շատ կարևոր են և էներգիա են խլում: Ռիսկ կա, որ մրցաշրջանի այս կարևորագույն հատվածում թիմը հոգնած կլինի, բայց ավելի շատ հոգեբանորեն, քան ֆիզիկապես: Կրկնում եմ՝ Անգլիայում իսկապես բարդ է:
Շատ լավ հասկանում եմ, որ «Չելսիի» նպատակը Չեմպիոնների լիգա վերադառնալն է: Անչափ ուրախ կլինեմ, եթե կարողանանք նման արդյունքի հասնել: Իմ բախտը բերել է, որ ժամանակին կարողացել եմ «Նապոլիին» վերադարձնել Չեմպիոնների լիգա: Ակումբի պատմության մեջ առաջին անգամ մենք երեք անգամ անընդմեջ մասնակցեցինք Չեմպիոնների լիգային: Շատ եմ ցանկանում նմանատիպ հաջողության հասնել նաև «Չելսիում»»,- Սարիի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ