Ռիվալդո. Եթե «Ռեալը» դարձյալ պարտվի «Բարսելոնային», բոլորը կխոսեն Մոուրինյոյի մասին
«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կանխատեսել է, որ եթե «Ռեալը» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում էլ պարտվի «Բարսելոնային», ապա Արքայական թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին պաշտոնանկ կարվի, իսկ թափուր տեղի գլխավոր հավակնորդը կլինի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո դեռ թիմ չունի:
«Այսօրվա խաղը վճռական կլինի Սոլարիի համար: Զարմանալի չէ, որ իրավիճակը բարդանում է նրա համար: Եթե նա դարձյալ պարտվի տանը «Բարսելոնային», ապա «Ռեալը» արդեն երկրորդ մրցաշարը տանուլ կտա կատալոնական թիմին:
Գլխավոր մրցակցից երկու պարտությունը երեք օրում կարող է մեծ հարված լինել Սոլարիի համար: Այդ դեպքում, դարձյալ բոլորը կխոսեն Մոուրինյոյի մասին: Նա փայլուն մարզիչ է, որը հաջողություն է ունեցել «Ռեալում»: Իսկ նրա վերադարձը շատ իրական է, եթե ամեն ինչ այսպես ընթանա»,- 46-ամյա Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» Մադրիդում «Բարսելոնային» պարտվեց 0:3 հաշվով: Իսպանիայի առաջնության «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը մարտի 2-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ