ԿԳ նախարարը հրահանգել է, որ Աննա Հակոբյանի հիմնադրամին նվիրատվություն կատարելու մասին տեղեկությունը դպրոցներից դուրս չգա
«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում ՀՀ հանրային դիսկուրսի ամենաշրջանառվող թոփ-թեմաներից գլխավորը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամի շուրջ ծագած աղմուկն էր, որը հանրությունը քննարկեց ողջ մանրամասնությամբ:
Ի վերջո, հրապարակվեց նաև նվիրատուների ցուցակը, որտեղ կային նաև դպրոցներ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ դպրոցների և ընդհանրապես կրթական հաստատությունների նվիրատվությունների գործում առանցքային դերակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրամին կատարվող նվիրատվություններին, ինչը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել:
Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդորել է Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների կրթության վարչությունների պետերին, որ դպրոցների տնօրեններին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղեկատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...