«Հայփոստ» ՓԲԸ-ն չի մասնավորեցվի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից կհանվի: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հայփոստ»-ի մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծ մասի համար փոստային կապի ծառայությունները կդառնան անհասանելի, քանի որ «Հայփոստ»-ի 885 փոստային բաժանմունքներից 601-ը գտնվում են գյուղերում ու սահմանամերձ շրջաններում:
Արդյունքում կփակվեն փոստային բաժանմունքները, աշխատողները կազատվեն աշխատանքից: Սա կարող է սոցիալական դժգոհություն առաջացնել հատկապես գյուղերում: Մեզ հայտնի դարձավ նաև, որ ներկայումս շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված «Հայփոստ»-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը 1 տարով՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, երկարաձգելու մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...