Ո՞ւմ համար է «կարվում» ԵՊՀ ռեկտորի պաշտոնը. ավելի մեծ թափով գործընթացներ են սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում ընթացող խմորումները, հատկապես այն, որ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց, ու նիստը հետաձգվեց, առաջացրել է վարչապետի եւ հատկապես ԿԳ նախարարի զայրույթը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր, ավելի լայն թափով գործընթացներ են սպասվում: Մասնավորաբար, ամեն ինչ արվելու է ռեկտորի հրաժարականին հնարավորինս արագ հասնելու համար: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակտիվորեն շրջանառվում է նաեւ ԿԳ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, ով ժամանակին համարվում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հիմնական թեկնածուներից մեկը:
Հովհաննիսյանը ներկայումս զբաղեցնում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, սակայն ի սկզբանե իշխանությունները, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Մեր տեղեկություններով, հիմա արդեն ուզում են «կոմպենսացնել»՝ խոստանալով ԵՊՀ ռեկտորի հաստիքը: Ի դեպ, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի ԵՊՀ կանոնադրության՝ վաղուց մտադրված փոփոխությունը, ըստ որի, դոկտորի գիտական կոչման պարտադիր լինելու հանգամանքը, որը գործում է այսօր, վերանալու է, եւ գիտությունների թեկնածուի կոչումով հնարավոր կլինի զբաղեցնել ռեկտորի պաշտոնը:
Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, համալսարանում, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդում շատերը դեմ են այս թեկնածությանը, ինչն էլ երեկվա ձախողման պատճառներից մեկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...