Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարք մասնակիցների կազմը:
2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր:
Արոնյանից բացի մասնակիցների թվում են Ռուսաստանի ներկայացուցիչներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին և Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան:
Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) և Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ