Արամ Դանիելյանի ձերբակալման որոշումը կայացվել է դեռ հուլիսին
«Փաստ» թերթը գրում է. «Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի ձերբակալությունը ոմանք համարում են ՀՀ իշխանությունների հերթական քաղաքական վենդետան «նախկին ռեժիմի սպասարկողների» հանդեպ: Ըստ այդմ, համարվում է, որ կատարվածը պարզապես քաղաքական որոշում է:
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները Դանիելյանին ձերբակալելու հարցում որոշում էին կայացրել դեռեւս 2018-ի հուլիսի վերջին, սակայն որոշել են ավելորդ լարվածություն չստեղծել այդ փուլում:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը երկար տարիներ քաղաքականության մեջ է եւ որը չցանկացավ անունը հրապարակել, Փաշինյանն ու թիմակիցները դեռեւս չեն կարողանում մոռանալ իրենց առաջին քաղաքական պարտությունը, երբ Հրազդանում Սասուն Միքայելյանը պարտվեց Արամ Դանիելյանին:
Ինչ վերաբերում է հենց այս օրերին թեման ակտիվացնելուն, ապա մեր աղբյուրների պնդմամբ, փորձ է արվում մարտի 1-ին ընդառաջ հանրությանը պահել «գծի» մեջ, մինչեւ հստակեցվեն հետագա անելիքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...