Պատգամավորները ցանկանում են ԱԺ «բերման ենթարկել» Դավիթ Սանասարյանին. Դժվար հանդիպում է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ վերջին շրջանում բոորին մտահոգվող հարցերն ուղղեն անձամբ նրան:
Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը: Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են:
Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...