Դել Բոսկե. Մեսին երբեք չի սխալվում, Ռոնալդուն ունի անհավանական նպատակամղվածություն
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն համեմատել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսին գործնականում միշտ է գերազանց խաղում: Կան ֆուտբոլիստներ, որոնք երբեք չեն սխալվում: Մեսին նրանցից մեկն է, նա տպավորիչ կայունություն ունի: Մեսիի եւ Ռոնալդուի միջեւ ընտրություն կատարելիս, ես կնշեի Լիոնելին: Նրա խաղի մեջ երեւում է բակային ֆուտբոլից մնացած թեթեւություն:
Թեեւ ընտրում եմ Մեսիին, սակայն պետք է ասել, որ Ռոնալդուն ունի անհավանական նպատակամղվածություն, հիանալի տեխնիկական եւ ֆիզիկական որակներ: Ռոնալդուն իր թիմին միշտ երաշխավորում է մեծ քանակի գոլեր: Առանց նրա «Ռեալի» համար ավելի դժվար է գոլեր խփելը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Դել Բոսկեն «Ռեալը» գլխավորել է 1994-ին, 1996-ին, 1999-2003-ին: Նրա ղեկավարությամբ Արքայական թիմը երկու անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոն կոչումը, երկու անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Իսպանիայի հավաքականը Դել Բոսկեի հետ դարձել է 2010թ. աշխարհի չեմպիոն, 2012թ. Եվրոպայի չեմպիոն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ