Կիմ Չեն Ընի թարգմանչի ինքնամոռաց վազքը համացանցի հերոս է դարձրել նրան (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թարգմանիչը Վիետնամի «Դոնգ Դանգ» կայարանում հայտնվել է զավեշտալի իրավիճակում՝ դառնալով սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի հումորային մեկնաբանությունների հերոս:
Հարավկորեացի լրագրողներից մեկը Twitter-ի իր էջում տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Վիետնամ ժամանած Կիմ Չեն Ընի թարգմանիչը կանգնած մնացել վագոնում, երբ Կիմ Չեն Ընն արդեն դուրս է եկել իրեն դիմավորողներին ընդառաջ: Տեսնելով, որ առաջնորդն արդեն սկսել է սեղմել ներկաների ձեռքը՝ թարգմանիչը վազելով մոտեցել է Կիմ Չեն Ընին՝ գրեթե մեկ վայրկյանում հաղթահարելով մի քանի մետր տարածություն:
«Երբ «Փրկիր կյանքդ» արտահայտությունն արժե մեջբերել ուղիղ իմաստով», - գրել է սոցցանցերի օգտատերերից մի ամերիկուհի՝ ծաղրելով իրավիճակը, որում հայտնվել է թարգմանիչը:
Բրիտանական Reuters գործակալության՝ Հանոյում գտնվող գրասենյակի ղեկավար Ջեյմս Փիրսոնն էլ կատակով նկատել է, որ տղամարդը զուր է վատնում իր տաղանդները, քանի որ իրականում արժանի է տեղ գտնելու երկրի օլիմպիական հավաքականում:
THAT SPRINT pic.twitter.com/wDwntnQ71W
— Raphael Rashid (@koryodynasty) 26 февраля 2019 г.


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...