Արամ Դանիելյանը շուրջ քրգործը մի քանի անգամ կարճվել է. նա 680 մլն դրամի պարտք է թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։
Հետաքրքիրն այն է, որ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Դանիելյանը, մի քանի անգամ կարճվել, այնուհետեւ վերաբացվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է. «Այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը։ Սկզբից` հանցակազմի բացակայության պատճառով, դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է. արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով»։ Նա նաեւ ասել է, որ նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին ու հեռացել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...