Ովքեր են ՊՎԾ-ի ձերբակալված պաշտոնյաները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաեւ կահույքի բիզնեսով զբաղվող ընկերության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։ Նա հաստատեց, որ որդուն կանչել են հարցաքննության, բայց պնդեց, որ Հայկ Կարապետյանը ձերբակալված չէ։
Ինչպե՞ս կարող ենք Ձեր որդու հետ զրուցել։ «Լավ, ինձ հարց մի տվեք։ Էլի եմ ասում՝ ձերբակալվածների մասին բան չգիտեմ, բայց գիտեմ, որ հարցաքննություն է գնում։ Ե՛վ ինձ են կանչել, ե՛ւ որդուս, բայց պարզ ասում եմ՝ որդիս ոչ մի կապ չունի։ Ես Կարապետյան Արթուրն եմ, տղես Կարապետյան Հայկն է, բայց մենք կապ չունենք ոչ մի բանի ու ոչ մեկի հետ»։ Թե ինչու են հրավիրվել հարցաքննության, չցանկացավ պատասխանել։
Հիշեցնենք, որ «Զորաշենը», ըստ տեղեկությունների, ՊՎԾ աշխատակիցների հովանավորությամբ ցանկացել է մուտք գործել առողջապահական մատակարարումների դաշտ, շահել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ մի շարք այլ գնումներ ու հայտնվել իրավապահների ուշադրության ներքո։ Ի դեպ, ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաներից են Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...