Վարչապետը «ձգել է ականջները»
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը:
Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումն այս առումով ռեկորդներ է սահմանել:
Սա առաջացրել է վարչապետի դժգոհությունը, եւ նա կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»:
Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ցուցաբերում է լուրջ պասիվություն: Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել էր, որ հստակ հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, ովքեր վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»: Ստացվում է, որ սա էլ առանձնապես չի օգնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...