Մոուրինյոն պատմել է, թե ինչպիսին պետք է լինի իր հաջորդ ակումբը
«Մանչեսթեր Յունայթեդից» պաշտոնանկ արվելուց հետո առանց մարզչական աշխատանքի մնացած Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպիսին պետք է լինի իր հաջորդ ակումբը։ Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ մտադիր է աշխատանքը վերսկսել ամռանը։
«Առանց մեծ հավակնությունների ակումբներից առաջարկներ չեմ քննարկի, քանի որ ցանկանում եմ գլխավորել բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրող թիմ։ Եվս մեկ նախապայման է ներքին տարաձայնությունների բացականությունը եւ ղեկավարների ու խաղացողների նվիրվածությունը։ Ես ցանկանում եմ աշխատել այնպիսի պրոֆեսիոնալների հետ, որոնց կսիրեմ եւ որոնց հետ աշխատելու ցանկություն կունենամ։
Այդպիսի ակումբներ կան։ Այդպես էր «Ինտերում»։ Ես չեմ ցանկանում հայտնվել ներքին տարաձայնությունների մեջ։ Ակումբում պետք է լինի հանգստություն եւ փոխօգնություն»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ 56-ամյա Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Մանչեսթերցիների հետ պորտուգալացու պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը: Հեռացվելու համար նա ստացավ 22 միլիոն եվրո։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ