Թուրքիայում չար լեզուները պնդում են, որ Էրդողանն իրականում Հայաստանից է
Ռուսական «Аргументы и Факты» պարբերականը հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, ով փետրվարի 26-ին դառնում է 65 տարեկան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Հոդվածում մասնավորապես խոսվում է Էրդողանի քաղաքական կարիերայի, գործունեության, ինչպես նաև արմատների և ընտանիքի մասին:
«Թուրքիայում չար լեզուները պնդում են, որ Էրդողանն իրականում Հայաստանից է: Բանն այն է, որ Ստամբուլի Կուլակսիզ թաղամասը, որտեղ ծնվել է Թուրքիայի ապագա նախագահը, մինչև 1970 թվականը բնակեցված է եղել հայկական և հրեական սփյուռքի ներկայացուցիչներով»,-գրում է պարբերականը:
Նշվում է նաև, թե հենց Էրդողանը Վրաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր նախնիները եղել են վրացի-աջարացի, ովքեր Թուրքիան են տեղափոխվել Բաթումիից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...