Ինչու Ռոնալդուն հեռացավ «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Արքայական ակումբ»-ից հեռանալու պատճառը: Նրա խոսքերը մեջբերել է Goal-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
Կալդերոնն ասել է, որ Ռոնալդուն դժգոհել է «Ռեալի» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսի գործողություններից: Ֆուտբոլիստը խնդրել է Պերեսին բարձրացնել աշխատավարձը Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո, սակայն մարզիչը մերժել է: Բացի այդ, ըստ Կալդերոնի, պորտուգալացի հարձակվողին դուր չի եկել, որ «Ռեալը» բանակցություններ է վարում բրազիլացի հարձակվող Նեյմարին խոշոր գումարով ձեռքբերելու համար:
«Ռեալի» նախկին ղեկավարի խոսքով` Պերեսը համաձայնել է բաց թողնել Ռոնալդուին, եթե նրա համար առաջարկեն 100 մլն եվրոյից ոչ պակաս գումար: Ռոնալդուի հեռանալուց հետո մադրիդյան ակումբը լքել է նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի պահանջներից մեկն է եղել Ռոնալդուի հետ անժամկետ պայմանագիր կնքելը:
Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալը»-ից «Յուվենթուս» է տեղափոխվել 2018-ի հուլիսին` 100 մլն եվրոյի դիմաց:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ