«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում, Դավոսում ունեցած հանդիպումներին, հրապարակել է «Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն» վերտառությամբ հոդված:
Պարբերականի սյունակագիր Յուրի Ռոքսը նկատում է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կան:
«Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի և Դավոսի հանդիպումներից հետո շփման գծում լարվածությունն էականորեն թուլացել է: Հանդիպումների ընթացքում հակամարտության խաղաղ լուծմանը ժողովուրդներին նախապատրաստելու և երկու ազգերի միջև վստահության մակարդակի բարձրացմանը նպաստելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը, հավանաբար, հակված են ուժերի և հնարավորությունների սահմաններում հետևելու իրենց խոստումներին»,-գրում է Ռոքսը:
Պարբերականի Բաքվի աղբյուրները, իրենց հերթին, հայտնել են, որ տեղի իշխանությունները զգալի նվազեցրել են Հայաստանի հասցեին ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև հակահայկական ուղղվածության հեռուստահաղորդումների ու հրապարակումների քանակը:
«Կտրուկ փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները կարող է չզգալ միայն կույրն ու խուլը»,- «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանական աղբյուրը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...