Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության անոնս
Շվեյցարական Նիոնում փետրվարի 22-ին կանցկացվի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Փլեյ-օֆֆի առաջին փուլից հետո պայքարը շարունակում են 16 ակումբներ՝ «Արսենալ» (Անգլիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա), «Նապոլի» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Զենիթ» («Ռուսաստան»), «Չելսի» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Բենֆիկա» («Պորտուգալիա»), «Սլավիա» (Չեխիա):
Նույն երկրի ներկայացուցիչները 1/8 եզրափակիչում կարող են հանդիպել իրար: Այս փուլում միայն Կիեւի «Դինամոն» չի կարող խաղալ ռուսական ակումբների հետ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտի պատճառով:
Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին: 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին եւ 14-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ