Ինչպես է ՌԴ բիլիարդի երիտասարդական հավաքականի հայուհին պարտության մատնել տղամարդկանց (տեսանյութ)
ՌԴ Կեմերովի մարզում անցկացվել է Պրոկոպևսկի բիլիարդի XXII մրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան և քաղաքի 300-ամյակին, որին երկու թիմ է մասնակցել՝ վետերանների հավաքականն ու երիտասարդական հավաքականը:
Մրցաշարն անցկացվել է միակ աղջկա մասնակցությամբ: Խոսքը Կուզբասի երիտասարդական խորհրդարանի անդամ Դարյա Սահակյանի մասին է, որը մեկը մյուսի հետևից հաղթել է տղամարդկանց:
«Ես խաղում եմ 6 տարեկանից: Ստիպված եմ լինում միշտ խաղալ տղամարդկանց հետ, քանի որ կանայք բիլիարդում այնքան էլ շատ չեն: Ինձ համար ոչ մի արտասովոր բան չկա դրանում: Մրցումներին մասնակցելու նպատակը նոր մարդկանց հետ ծանոթանալն է», - ասել է Դարյան 27 Плюс հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդր Խլեբնիկովը, իր հերթին, հայտարարել է, որ Դարյան «հավաքականի միակ հույսն է»:
Մրցաշարի արդյունքներով հաղթանակ են տարել վետերանները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ