Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, որի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել, համաներումով ազատ է արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ղազարյանի դեմ քրգործ է հարուցվել խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար. նա ծանոթներից մեկից` Գարիկ Աղաբեկյանից, 100 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել որպես կաշառք` հորեղբոր միջոցով «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար նշանակելու համար:
Ի դեպ, քրգործ էր հարուցվել նաեւ Գ. Աղաբեկյանի դեմ` կաշառք տալու մեղադրանքով: Արդեն դատարանում նրանք երկուսն էլ ընդունել են մեղքը, խնդրել արագացված դատաքննություն կիրառել, որից հետո թեեւ Ղազարյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ է արձակվել:
Հետաքրքիրն այն է, որ 100 հազար դոլար կաշառքը տրվել է հենց նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի մոտակայքում. այդ մասին արձանագրված է քրգործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...