«Ճիշտ» դիրքավորում՝ ՊԵԿ-ում. Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ-ի շուրջ տևական ժամանակ պահպանվող աղմուկի ֆոնին ՊԵԿ-ում ուշագրավ կադրային նշանակումներ ու «ռակիրովկաներ» են տեղի ունենում։
Մասնավորապես՝ հետբացթողումային վարչության պետ, ֆիննախի ԿՌՈՒ-ից Արման Զարգարյանը տեղափոխվել է սպասարկման վարչության պետ։ Նրա փոխարեն այս կարևորագույն մաքսային վարչությունը կգլխավորի երկու տասնամյակ հարկային-մաքսային գծով պաշտոնյա, փոխնախարար, վարչության պետ աշխատած Մանվել Եգանյանի փեսան` Արմեն Սաֆարյանը։ Սաֆարյանն Արարատյան մաքսատան պետի տեղակալն էր։
Եգանյանները, ի թիվս այլ պատմությունների, հայտնի են նրանով, որ ՀՀԿ խնջույքների մեծ մասը կազմակերպում էին իրենց «Օջախ» ռեստորանում։ Նրանց ներկայիս վերելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր իշխանությունների եւ ամեն տեսակի փոփոխությունների ժամանակ շատ արագ եւ ճիշտ կողմնորոշվում են՝ ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում։ Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...