Պատգամավորները Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից դժգոհ են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային եւ անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։
Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Եւ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս եւ այլեւս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել եւ հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...