Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր, շեշտվում է այն փաստը, որ չկա այդ լուրջ ռեսուրսը, որպեսզի կարողանան «փակեն» կարեւոր հաստիքները: Արդյունքում իշխանությունները հիմնականում ստիպված են հենվել հին կադրերի վրա, որոնք կա՛մ ՀՀՇ–ի, կա՛մ ՀՀԿ–ի օրոք լուրջ կարիերա են արել:
Մասնավորապես, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ոչ միայն պաշտպանական եւ անվտանգության հարցերով, այլեւ իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Մեր աղբյուրները պնդում են, որ հենց նրա հետ են համաձայնեցվում ՀՔԾ–ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների եւ ինչ ձեւաչափով:
Թերթը պարզել է, որ Քոչարյանը հիմնական շեշտը դրել է հատկապես Մարտի 1–ի գործի տիրույթում ընթացող հարցաքննությունների վրա: Այս գործով ցանկացած հարց համաձայնեցվում է նրա հետ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է Մարտի 1–ի գործով դեռեւս 2008թ. նոյեմբերին ձեւավորված փաստահավաք խմբի անդամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...