Վնասվածք ստանալուց հետո փակվել էի տանը և լաց էի լինում. Նեյմար
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը, որը շարունակում է ապաքինվել աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածքից, պատմել է, որ վնասվածք ստանալուց հետո օրեր շարունակ լաց է եղել:
«Այս անգամ ավելի բարդ էր, քան առաջին անգամ: Նախորդ մրցաշրջանում ինձ ասացին, որ մեկ վիրահատությունից հետո խնդիրը կլուծվի:
Այդ ժամանակ տխրելու պատճառներ չունեին, իսկ այս անգամ ժամանակ պահանջվեց իրավիճակը գնահատելու համար: Ես փակվել էի տանը և մի քանի օր լաց էի լինում»,- Նեյմարի խոսքը մեջբերել է Globo Esporte-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի խաղարկության՝ «Ստրաստբուրի» հետ խաղում (2:0): Նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը նմանատիպ վնասվածքի պատճառով բաց թողեց 3 ամիս:
Սպասվում է, որ այս անգամ Նեյմարը խաղադաշտ կվերադառնա ապրիլի սկզբին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ