Մոսկվայում «Աէրոֆլոտ Օփեն» շախմատի մրցաշարի առաջին տուրը չի կայացել ռումբի ահազանգի պատճառով
Երեկ Մոսկվայում մեկնարկել է շախմատի Աէրոֆլոտ միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց ,սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվել է:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Խնդիրն այն էր, որ ահազանգ էր ստացվել, որ Կոսմոս հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է:
Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր:
Ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում շախմատիստուհի Էլինա Դանիելյանը նշել է, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը:
Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզեցին, որ ահազանգը կեղծ է եղել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ