Սերենա Ուիլյամսը կրոնական համոզմունքների պատճառով կես տարի անց է «նշել» դստեր 1-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ ռեկորդակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը Եհովայի վկա լինելու պատճառով հրաժարվել էր տոնել դստեր ծննդյան մեկամյակը, որոշել է երեխայի համար մեծ խնջույք կազմակերպել ու ուրախացնել նրան:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա մարզուհին Instagram-ում իր 10,7 մլն հետևորդների համար հրապարակել է տեսանյութեր՝ ցույց տալով՝ ինչպես են երեխաները զվարճանում:
«Քանի որ մենք ծննդյան տոները չենք նշում, ցանկացանք Օլիմպիայի համար ինչ-որ զվարճալի բան կազմակերպել»,-բացատրել է Ուիլյամսը:
Օհանյանն իր էջում ևս անդրադարձել է խնջույքին` հրապարակելով դստեր լուսանկարը:
Հատկանշական է, որ հայազգի գործարարը, ի տարբերություն կնոջ, տվյալ աղանդի հետևորդ չէ, սակայն հարգում է Ուիլյամսի ընտրությունը:
Հիշեցնենք, որ զույգի միակ դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին:


















































Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ)
Նրանք նորից քանդում են մեր եկեղեցիները. Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում