Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել․Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մոտեցումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ։
Քաղաքագետն իր տարակուսանքն է արտահայտել վարչապետի բացահայտ ագրեսիվ կեցվածքի, ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության և արհամարհական վերաբերմունքի, ամբոխահաճո միտինգային ոճի և երեսպաշտական դրսևորումների շուրջ։
Համաձայնելով վարչապետի դիրքորոշմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի արժանապատիվ և կայացած պետություն ունենալու համար յուրաքանչյուրիս անելիքների անհրաժեշտությունը, միաժամանակ նույնը պահանջել է և՛ Նիկոլ Փաշինյանից, և՛ նրա թիմի անդամներից։
Կոնկրետ օրինակներով նախկին պատգամավորը վարչապետին խորհուրդ է տվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԺ-ն չվերածել կուսակցական և ընտանեկան կապալի։
Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքական կեցվածքը՝ Ռուբեն Հակոբյանը եզրակացնում է, որ վարչապետը, ըստ էության, անզիջում պայքար է սկսել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...