Թոշակները գրպանելու կոռուպցիոն ռիսկեր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային:
Ավելին, պալատը Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որով կբացառվի լիազորագրերով վճարումների պրակտիկան հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում:
Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: Նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել խոցելի խմբերի` քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա։
Թերթին հայտնի դարձավ, որ պալատն առաջարկում է կազմակերպել միջնորդավորված գումարների տրամադրումը շահառուներին սոցիալական աշխատողների կամ սոցիալական ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով:
Չէ՞ որ միայն այս դեպքում հնարավոր կլինի վերահսկել գումարների հասցեականությունն ու դրա նպատակային օգտագործումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...