Հին Չինաստանում մաթեմատիկոսներն օգնում էին միապետին 121 կանանց հետ սեքսի գրաֆիկ կազմել
Հին Չինաստանում մաթեմատիկան կարեւոր գործիք էր մոտ 9000 կմ երկարությամբ Չինական մեծ պատի նախագծման եւ կառուցման համար, որը կոչված էր ծաղկող միապետությունը պաշտպանել թշնամիներից։ Կայսերական պալատի կյանքը ենթարկվում էր թվերին ու թվաքանակներին՝ հայտնում է BBC-ն։
Կայսեր խորհրդականները, օրինակ, մտածել էին ինչպես «երաշխավորել», որ միապետը որոշակի ժամանակահատվածում չանտեսի իր հարեմի կանանցից ոչ մեկին։
Կայսեր գիշերների գրաֆիկը հիմնված էր երկրաչափական պրոգրեսիայի բանաձեւերի վրա։ Լեգենդի համաձայն, 15 գիշերների ընթացքում կայսրը պետք է գիշեր անցկացներ 121 կանանց, մասնավորապես՝ կայսրուհու, 3 ավագ կանանց, 9 այլ կանանց, 27 հարճերի եւ 81 ստրկուհիների հետ։
Կանանց յուրաքանչյուր հաջորդ խումբը թվով երեք անգամ գերազանցում էր նախորդին։ Առաջին գիշերը կայսրուհունն էր։ Հաջորդ գիշերը միապետը պետք է անցկացներ 3 գլխավոր կանանց հետ, Երրորդ գիշերը 9 մնացած կանանց համար էր։ Հաջորդ երեք գիշերները կայսրն անցկացնում էր 27 հարճերի հետ, յուրաքանչյուր օրը՝ 9 հարճի հետ։ Մնացած օրերը կայսրն անցկացնում էր ստրկուհիների հետ, ամեն գիշեր դարձյալ 9 ստրկուհու հետ։
Այսպիսի «գրաֆիկը» պետք է երաշխավորեր, որ կայսրը լիալուսնին քնում է իր հարեմի «բարձր դասի» կանանց հետ։
Խորհրդականները, այսպիսի գրաֆիկ կազմելով, առաջին հերթին հոգ էին տանում, որ կայսրը ունենա արժանի, ավելի ճիշտ՝ հնարավոր ժառանգորդներից լավագույններին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում