Գրիգորի Գրիգորյան. Առողջապահական ոլորտի համար ուղղակի աղետ է բժիշկների արտահոսքը
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի մի խումբ բժիշկների և բուժսպասարկողների հետ: Հանդիպման հիմնական թեման բժիշկների արտահոսքն էր, որը պարզապես աղետալի բնորոշեց նա: «Մեր գիտակցության մեջ պետք է ամրագրված լինի, որ հիվանդանոցը շենք կամ պատեր չեն, - իր խոսքում շեշտեց Գրիգորյանը: -Բուժհաստատությունը նույնիսկ սարքավորումները չեն, որոնց առկայությունը, ինչ խոսք, ժամանակի պահանջ է: Մեր բուժհաստատությունները, ավելին`մեր առողջապահական համակարգը, առաջին հերթին մեր բուժանձնակազմերն են` սկսած հենց տեխնիկական աշխատողներից մինչև բուժքույրեր ու բժիշկներ: Ավելի հեռուն գնալով` ես պնդում եմ, որ հատուկ կարգավիճակ պետք է տրվի մեր առաջատար, հեղինակավոր բժիշկներին: Ո´չ ավել, ո´չ պակաս` նրանք ազգային արժեք են: Ինքներդ նայեք, թե վերջին շրջանում ինչպիսի բարձրակարգ բժիշկների արտահոսք ենք ունեցել: Ուղղակի արյունահոսել ենք: Սա պարզապես աղետ է մեր առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս է, որ օտար երկրների կլինիկաներում նրանք արժանավայել և մասնագիտական բարձր որակի ու պատասխանատու ծառայություններ են մատուցում: Հետևապես, մեզանում արհեստականորեն չի կայացվում ոլորտը: Մինչդեռ իրական ծրագրեր են պետք… իրական…»:
Գ. Գիրգորյանը ասաց, որ բարձրացված հարցը շատ գլոբալ է, որի լուծմանը գոնե մոտենալու համար պետության գործուն մասնակցությունն է անհրաժեշտ: «Նախ առողջապահության ոլորտի զարգացումը պետք է ընկալվի իբրև պետության գերակա շահ: Պետությունն հենց ինքը պետք է ներդնի այնպիսի համակարգ, որը կհավաստի պետության պարտավորությունը իր քաղաքացիների առողջության պահպանման ու բուժսպասարկման կազմակերպման հարցում», - եզրափակեց նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում