Մթնոլորտում մեթանի մակարդակի կտրուկ աճը սպառնում է մոլորակի կլիմային. գիտնականներ
Գիտնականները նախազգուշացնում են, որ մթնոլորտում մեթանի կտրուկ աճը կարող է ողբերգական հետեւանքներ թողնել մոլորակի կլիմայի վրա եւ խոչընդոտել գլոբալ ջերմաստիճանը պահպանելու բոլոր փորձերը, քանի որ վերջարդյունքում այն կարող է բարձրանալ ավելի քան 2 աստիճանով ըստ Ցելսիուսի, հաղորդում է The Guardian-ը:
Փետրվարին Գեոֆիզիկայի ամերիկյան միության կողմից հրապարակված հոդվածում գիտնականները նշել են, որ մեթանի մակարդակը կտրուկ բարձրացել է վերջին 4 տարվա ընթացքում:
Մեթանն արտադրվում է ընտանի անասունների կողմից, բույսերի փտման եւ հրդեհների հետևանքով, ինչպես նաեւ ածուխի հանքերի գործունեության եւ գազի արտադրության պատճառով:
Մեթանի ազդեցությունը մթնոլորտի վրա դրա մի քանի անգամ ավելի ուժգին է, քան ածխածնի երկօքսիդի ազդեցությունը:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները բացահայտել են, որ մթնոլորտում մեթանի վերջին աճն ուներ կենսաբանական ծագում: Նրանք հետազոտել են այն աֆրիկյան տարածաշրջանները, որտեղ առավել տարածված է ընտանի անասունների բազմացումը: Գիտնականները եզրակացրել են, որ այդ տարածաշրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, քանի որ ընտանի անասունների բազմացումը զարգանում է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում