Ռոնալդուն կրկնել է սեփական ռեկորդը
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Ֆրոզինոնեի» դեմ իտալական A Սերիայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում, կրկնել է սեփական ռեկորդը:
34-ամյա ֆուտբոլիստը կարիերայում երկրորդ անգամ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում երրորդ խաղում անընդմեջ: Այս ամիս նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել նաեւ «Պարմայի» ու «Սասուոլոյի» դեմ հանդիպումներում: Վերջին 3 խաղերում նա 8 (4+4) միավոր է հավաքել «գոլ+փոխանցում» հաշվարկով:
Ռոնալդուն այդպիսի շարք ունեցել էր նաեւ 2014-ի նոյեմբերին, երբ խաղում էր Մադրիդի «Ռեալում», փոխանցում է Opta-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3:0 հաշվով եւ արդեն 14 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ