Հռոմի իշխանությունները մտադիր են սանձարձակ զբոսաշրջիկներին «սև ցուցակում» ներառել՝ արգելելով նրանց վերադարձը քաղաք
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրյա զբոսաշրջիկների համար «սև ցուցակ» կազմել, որպեսզի արգելեն այնպիսի զբոսաշրջիկների վերադարձը, որոնք իրենց պահվածքով խախտում են հասարակական կարգն ու սպառնալիք են հանդիսանում քաղաքի տեսարժան վայրերին, գրում է romatoday.it կայքը:
Այդ նպատակով աջակցություն ստանալու համար Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին դիմել է մայրաքաղաքում տեղակայված օտարերկրյա դեսպանատներին:
Նախնական տվյալների համաձայն՝ զբոսաշրջիկների «հանցանքների» ծանրության աստիճանից կախված՝ նրանց վերադարձը քաղաք կարգելեն համապատասխան ժամկետներով: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես և երբվանից են մտցվելու նման սահմանափակումները: Գաղափարի իրականացման հստակ միջոցները կքննարկվեն երկրի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի հետ հանդիպման շրջանակում:
Կայքը նշում է, որ Հռոմի քաղաքապետի նման որոշումը կապված է վերջերս Իսպանիայի հրապարակի շատրվանի մոտ ռուս զբոսաշրջիկների կողմից նկատված անկարգությունների հետ: Փետրվարի 10-ին երկու ռուս կին անցել էին XVII դարի շատրվանի պատնեշից այն կողմ: Կանայք չէին ենթարկվել ոստիկանների հրահանգներին և սկսել էին պարել շատրվանի վրա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում