Կազմվել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշը
Euro NCAP փորձագետները կազմել են 2019-ի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով CarBuyer-ի քրաշ-թեստերին։
«Ոչ մեծ ընտանեկան մեքենա» անվանակարգում լավագույնը Mercedes-Benz A-Class-ն է, որը կարող է ապահովել չափահաս ուղեւորների 96 տոկոսանոց ապահովություն ցանկացած վթարի պարագայում, ինչպես նաեւ ունի արգելակման ասիստենտ, զսպման ասիստենտ եւ վարորդի հոգնածությունն ստուգող համակարգ։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են թարմացված Ford Focus-ը եւ Nissan Leaf-ը։
Առաջին տեղը «մեծ ընտանեկան մեքենա» անվանակարգում զբաղեցրել է Audi A6-ը, որը լավագույնն է բոլոր թեստավորված մեքենաների մեջ չափահասների եւ երեխաների անվտանգության առումով։ Բացի այդ, մեքենան հագեցած է վարորդի օգնության նոր տեխնոլոգիաներով, այդ թվում կույր գոտիների հետեւման համակարգով։ Հաջորդ մեքենաները Mazda 6-ն ու Volvo V60-ն են։
Քրոսովերների մեջ ամենահուսալին BMW X5-ն է, որն ապահովում է 89 տոկոս եւ 86 տոկոս անվտանգություն չափահասների եւ երեխաների համար՝ համապատասխանաբար։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն այս անվանակարգում զբաղեցրել են Volkswagen Touareg-ը եւ Jaguar I-Pace-ը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում