Ումի՞ց են սկսել մարզպետարաններում լայնածավալ կրճատումները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ:
Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:
Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների եւ վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` շատ ավելի մարդիկ կան աշխատող, քան իրականացվող գործառույթների համար հարկավոր է:
Կրճատումներ են լինելու այն բաժիններում, որտեղ գործառույթները կրկնվում են: Օրինակ` գոյություն ունի իրավաբանական առանձին բաժին, եւ կա վարչություն, որը իր մեջ ներառում է նաեւ իրավաբանի հաստիք:
Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաեւ տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, որն ավելի քան ճոխություն է այս պայմաններում: Դա իրենից ենթադրում է նաեւ տեղակալների վարորդների հաստիքների կրճատում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...