Ռուսաստանի մարզերից մեկում ձյունը սև երանգ է ստացել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ և Պրոկոպևսկ քաղաքներում տեղացած ձյունն օդի խիստ աղտոտվածության պատճառով սև երանգ է ստացել, գրում է Oddity Central-ը:
Տեղի բնակիչները սոցկայքերում լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է տեղացած ձյունը ծածկվել ածխի փոշու շերտով:
Մարզի արդյունաբերության, տրանսպորտի և բնապահպանության գծով ղեկավարի տեղակալ Անդրեյ Պանովն ասել է, որ մարզի շատ շենքերում գազամատակարարման համակարգ չկա, և բնակիչներից շատերը ջեռուցման համար ածխի կաթսաներ են օգտագործում:
Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել մարզ՝ պարզելու, թե արդյոք այնտեղ գործող ածխարդյունահանման երկու գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրված սահմանը, իսկ տեղի պաշտոնյաներն այդ առնչությամբ հանդիպումներ կունենան ածխարդյունահանող ընկերությունների հետ:
Չնայած բնակիչների մեծ մասի արտահայտած մտահոգություններին՝ համացանցի որոշ օգտատերեր այդ երևույթն արտասովոր գեղեցիկ են համարել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...