Ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը. նրա հարուստ անցյալը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներն արդեն սկսել են ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջիններից է 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու առումով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է բնակարան եւ ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 000 000 ՀՀ դրամ:
Անդրանիկ Քոչարյանը 2019թ. հունվարի 18–ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նշենք, որ 1990–1991թթ.Ա. Քոչարյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, 1991–1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1994–1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, 1995–1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: 1999–2000թթ. նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: Անդրանիկ Քոչարյանը եղել է մարտի 1–ի հարցով փաստահավաք խմբի ղեկավարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...