«Հայկական հումորը գոյատևելու միջոց է». Գարիկ Մարտիրոսյանը պատմել է հայկական հումորի առանձնահատկությունների մասին
Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ հումորիստ և շոումեն, «Comedy club» նախագծի համահիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը հարցազրույց է տվել «Московский комсомолец» պարբերականին: Հարցազրույցի ժամանակ Մարտիրոսյանն անդրադարձել է հայկական հումորի առանձնահատկություններին:
Այն հարցին, թե ինչ է հայկական հումորը և ինչպիսին է դրա բնույթը, հումորիստը պատասխանել է. «Դիտարկելով այն իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ՝ այն հիմնականում ուրախ է: Այդ իրադարձությունները ոչ միշտ են հաճելի եղել, երբեմն՝ անգամ ողբերգական, սակայն հայկական հումորը գոյատևելու, որպես քաղաքակրթություն սեփական գոյությունն ապացուցելու ու ոգու կորովը պահպանելու միջոց է»:
Հայտնի շոումենը, խոսելով կառավարման իր հմտությունների մասին, խոստովանել է, որ քաղաքականությունից գլուխ չի հանում՝ «զրո» է, և մտադիր չէ Հայաստանի նախագահ դառնալ, որքան էլ մարդիկ այդ մասին կատակում են:
Հարցին, թե եթե իրեն ՀՀ նախագահ առաջադրեն, Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է. «Եթե ինձ առաջադրեն, ես հաճույքով այդ առաջարկը կդիտարկեմ և կծիծաղեմ, որովհետև մենք ունենք հրաշալի նախագահ, որի անունն է Արմեն Սարգսյան: Նա շատ լավ է գլուխ հանում իր աշխատանքից... Իմ թեկնածությունն ավտոմատ կերպով չեղարկվում է՝ անմրցունակության պատճառով»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում