Սկանդալային նշանակում. Թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտվածը՝ ԱԳՆ-ում խորհրդական
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց եւ անփոխարինելի կադր, ում պարագայում «մրցույթ» բառը զուտ ձեւական է, քանի որ իր դեմ խաղ չկա, եւ ինքը բոլոր մրցույթներից դուրս է։
Խոսքը Հովիկ Աբրահամյանի օգնական-խորհրդականից սահուն Տիգրան Ավինյանի խորհրդականի կարգավիճակով նոր իշխանության մեջ հայտնված, թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված Ժորիկ (Գեորգի) Մուրադյանի մասին է։
Նա ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ԱԳՆ-ում դարձել է ոչ ավել, ոչ պակաս խորհրդական։ Այս առումով ԱԳՆ-ում լուրջ դժգոհություններ կան, քանի որ մեկ էլ Ժորիկը ԱԳՆ համակարգ էր ընդունվել Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ ու միանգամից նշանակվել Օդեսայում գլխավոր հյուպատոս, որից հետո նորից հանգրվանել էր Հովիկ Աբրահամյանի մոտ որպես խորհրդական։
Գեորգի Մուրադյանի մասին ոչ պակաս հայտնի Ֆրանկլին Գոնսալես – Նարեկ Սարգսյանը գրել էր. «Ես գիտեմ, թե ինչերի միջով ես անցել, ու վերջապես առաջին քայլը եղավ»:
Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի օրոք դեսպանների ու հյուպատոսների ընտրության պրակտիկան՝ չի կարելի բացառել, որ նույն Գոնսալես-Սարգսյանը իր երկու հորեղբայրների միջոցով ազդել է այդ նշանակման վրա։ Գեորգի Մուրադյանի ճակատագիրը այժմ շատ ավելի կանխատեսելի է թվում. որպես դիվանագետ գործուղվելու է Ավինյանի գրասենյակ, իսկ եթե Աստված մի արասցե այնտեղից հեռացվի, իր տաքուկ տեղն ունի մի որեւիցե բարեկեցիկ երկրում՝ առնվազն խորհրդականի պաշտոնում, իսկ միգուցե արդեն դեսպանի, քանի որ գլխավոր հյուպատոսի աշխատանքի արդյունավետ փորձ ունի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...