Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն. Հանդիպման վայրն էլ գրեթե հայտնի է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջեւ լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»:
Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաեւ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»:
Իսկ ինչո՞ւ են այդքան երկար տեւում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումները, նոր սկզբունքնե՞ր են մշակվում, ժամանակին բանակցություններին մասնակցած անձն ասաց. «Որքան էլ կարծիք կա, թե ղարաբաղյան հարցով տարակարծություններ կան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, այդպես չէ։ Կարասինն անկեղծ էր, երբ ասում էր, որ կոնսենսուս կա։
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա սիրում է շատ երկար խոսել, մանավանդ` անգլերենով։ Կարծում եմ` դա է պատճառը, ուրիշ ոչինչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...