Նորածինը մի քանի ժամ մնացել է ջրահեռացման դիտահորում և հրաշքով ողջ մնացել (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նորածինը մի քանի ժամ մնացել է ջրահեռացման դիտահորում և հրաշքով ողջ մնացել, գրում է timeslive.co.za կայքը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին՝ Կվազուլու Նաթալ շրջանի Դուրբան քաղաքում:
Այրոն Լավդեյլ անունով տղամարդը դիտահորի մոտակայքով անցնելիս երեխայի լացի ձայն է լսել: Սկզբում նա կարծել է, թե կատուներ են մլավում: Այրոնը, փորձելով հասկանալ, թե որտեղից է գալիս ձայնը, բացել է դիտահորի կափարիչը և ներսում նորածին երեխա հայտնաբերել:
Տղամարդը դեպքի մասին տեղյակ է պահել իրավապահ մարմիններին, որից հետո դեպքի վայր է ժամանել փրկարարների մի քանի խումբ: Երեխային դիտահորից դուրս բերելու աշխատանքները 3 ժամ են տևել:
Փրկված երեխային անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Հայտնի չէ, թե ովքեր են նորածնի ծնողները և թե ինչպես է երեխան հայտնվել դիտահորում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...