Ալեն Սիմոնյանը «ռեմոնտի» մեջ է
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերեւս ամենազբաղվածներից մեկն է:
Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաեւ նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի եւ դռների վերանորոգումը:
Եվ ընդհանրապես, խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու եւ էլ որի խելքին կփչի երկրի առջեւ ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...