Հայաստանը ՌԴ-ից զենք է գնում ԼՂ սպառնալիքի պատճառով. ռուսական պարբերականի անդրադարձը
Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության և այս ուղղությամբ երկրների միջև ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին:
Հոդվածում մասնավորապես պատմվում է անցած շաբաթ Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման, ինչպես նաև առաջիկայում ռուսական «Սու-30SM» բազմաբևեռ կործանիչների մատակարարումների մասին:
«Վերջին ժամանակներս Հայաստանը ձգտում է քանակապես և որակապես բարելավել իր ԶՈՒ ավիաբազան, ակտիվացնում է ազգային ԶՈՒ-ում նոր ռազմատեխնիկայի այլ տեսակների ձեռքբերման աշխատանքները՝ հիմնականում կենտրոնանալով ԼՂ շուրջ պայթյունավտանգ իրավիճակի շուրջ, որում ներգրավված են Երևանն ու Բաքուն»,- գրում է ռուսական պարբերականը:
Նաև նշվում է, որ ռուսական բարձր տեխնոլոգիական մարտական տեխնիկայի գնումը հաստատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և համարվում է երկկողմ շահավետ ռազմատեխնիկական համագործակցության շարունակություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել էր Հայաստանի իր գործընկեր Դավիթ Տոնոյանին, ում հետ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերն էր քննարկել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...