«Բանտարկյալից՝ վարչապետ». The Christian Science Monitor-ի հոդվածը Փաշինյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է The Christian Science Monitor շաբաթաթերթի շապիկին: Հոդվածի հեղինակն այն վերնագրել է այսպես. «Բանտարկյալից՝ վարչապետ»:
Հեղինակը գրում է, որ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է: Նա ընդգծում է, որ Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել հասնել ամենին:
«Պարզ ասած, հանրահավաքների ընթացքում նա կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը պաշտպանելով միակուսակցական պետություն դառնալուց»:
Հոդվածը նաև անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին` նշելով, որ այդ զարգացումների հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվեց: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, հետապնդման ենթարկվեցին: Նա ստիպված եղավ 2 տարի անցկացնել բանտում:
Պարբերականն անդրադարձ է կատարում նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, սկսելով քայլերթ Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...