Պետությանը 6 մլն դոլար տալու խոստումն ուժի մեջ է. «Սա պարտքով փող չէ, որ մենք էլ հանենք տանք»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։
Նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչպես է արձագանքել նախաքննության մարմինը Ղազարյանի եւ նրա ընկերոջ առաջարկին, թե պատրաստ են պետությանը 6 միլիոն դոլար փոխանցել, Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ-ից դեռ արձագանք չեն ստացել․
«Մեր առաջարկն ուժի մեջ է, հստակ պատասխան չենք ստացել, սա պարտքով փող չէ, որ մենք էլ հանենք տանք․․․ Հիմա գործի քննությունը գնում է, Ղազարյանը սերտ համագործակցում է նախաքննության հետ, ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Թե իրենք ինչ որոշում կկայացնեն, ինձ թվում է՝ պետք է դատավարական կարգով որոշումներ ընդունվեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...