Հայտնի ռուս մոդել Վիկտորյա Բոնյան պատմել է իր և Նեյմարի հարաբերությունների մասին
Հայտնի ռուս մոդել և հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան պատմել է իր և Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ մտերմության մասին:
Ինչպես գրում է woman.ru-ն, Բոնյան ավելի վաղ Instagram-ի իր էջում կիսվել էր Նեյմարի 27-ամյակի խնջույքի լուսանկարով՝ նշելով #bestfriends (լավագույն ընկերներ) հեշթեգը: Շատերը չէին հավատացել ռուս մոդելին, որ նա իսկապես մտերիմ է Նեյմարի հետ և եղել է հրավիրվածների ցուցակում: Ոմանք անգամ հեգնել էին, որ նա երևի խնջույքին հայտնվել է ծառաների համար նախատեսված մուտքից:
39-ամյա Բոնյան դրանից հետո լրատվամիջոցներին պատմել է, որ ինքն իսկապես ծանոթ է աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ և ցանկալի հյուր է եղել նրա ծննդյան տոնին:
«Նեյմարը շատ ուրախ տղա է, դրական, անկեղծ, բարի: Նրա մասին կարող եմ ասել միայն լավը», - ասել է մոդելը:
Նա նաև հավելել է, որ խնջույքի հյուրերը հիմնականում եկել էին առանց նվերի, մինչդեռ ինքը Նեյմարի համար պայուսակ էր գնել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում