Գիտնականներ. Մարդու մտավոր ունակությունները կախված են ջրից
Սան Dիեգոյի (ԱՄՆ) համալսարանի աշխատակիցները պնդում են, որ մտավոր ունակությունները կախված են խմելու ջրից, հաղորդում է Informing-ը:
Հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի ներսում ռեցեպտորներ կան, որոնք սկսում են ակտիվորեն աշխատել, երբ ջուրը մտնում է օրգանիզմ: Այդ ռեցեպտորների խնդիրն ուղեղի ակտիվության մեծացումն է:
Ամերիկացի գիտնականների հետազոտությանը մասնակցել են մի քանի տասնյակ տղամարդիկ: Ամեն առավոտ նրանք կես բաժակ ջուր են խմել: Գիտնականները պարզել են, որ մասնակիցների այդ խմբի մտավոր ունակությունների վերաբերյալ արդյունքները տարբերվում են մյուս խմբի ունակություններից, որոնք առավոտյան ջուր չեն խմել:
Գիտնականները խորհուրդ են տալիս հետեւել ջուր խմելու ռեժիմին: Օրինակ, նախընտրելի է մի քանի կում ջուր խմել նախաճաշից առաջ կամ սնունդ ընդունելու ընթացքում, սակայն շատ ավելի լավ է դա անել սիստեմատիկաբար, միշտ նույն ժամանակ:
Հետազոտողների խոսքով, առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը կլիցքավորի օրգանիզմը ողջ օրվա համար: Գիտնականները նշում են, որ այդ դեպքում բարձրանում է ամբողջ օրգանիզմի տոնուսը, բարելավվում են մտավոր ունակությունները:
Այստեղ հարկ է նկատել, որ շատ կարեւոր է ջրի որակը. ցանկալի է օգտագործել մաքուր ու ստուգված ջուր:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում