Իսպանիայի թագուհու զարմիկը 18 ամսվա կալանքի է դատապարտվել
Մադրիդի նահանգային դատարանը Իսպանիայի թագուհի Լետիսիայի զարմիկին՝ Դավիդ Ռոկասոլանոյին 18 ամսվա կալանքի է դատապարտել՝ գաղտնիքը բարձրաձայնելու համար, հաղորդում է Mundo պարբերականը։
Նրա տվյալներով՝ առաջին տիկնոջ զարմիկը նաև պետք է 34․2 հազար եվրո տուգանք վճարի դերասանուհի և երգչուհի Ռոսիո Դուրկալի (1944-2006) երեխաներին։ Բացի այդ, Ռոկասոլանոն երկու տարի չի կարողանա որպես փաստաբան աշխատել։ Չնայած դատավճռին՝ նա բանտում չի հայտնվի, քանի որ նախկինում դատապարտված չի եղել, իսկ դատավճիռը չի գերազանցում 24 ամիսը։
Երգչուհու մահից հետո նրա ժառանգության շուրջ պարզաբանումների շրջանակում Ռոկասոլանոն, որը որոշ ժամանակ ներկայացրել է Դուրկալ ընտանիքի շահերը, որպես աղբյուր է հանդես եկել և ԶԼՄ-ներին տեղեկատվություն հաղորդել՝ ընտանիքի անդամների մասին, որն անձնական և տնտեսական բնույթի էր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում