«Ռեալն» ու «Բարսելոնան» Բարսելոնում ոչ ոքի խաղացին
Ֆուտբոլի Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում միմյանց դեմ են դուրս եկել Բարսելոնի «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը»:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացավ Բարսելոնի «Կամպ Նոու» մարզադաշտում: Չնայած բուքմեյքերները կարծում էին, թե դաշտի տերերը պետք է հաղթեն, սակայն բավական լարված պայքարում անցած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսի սկզբում ակտիվ էին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները: Վեցերորդրդ րոպեին ՍանտյագոՍոլարիի թիմը կարողացավ բացել հաշիվը: Գեղեցիկ խաղարկումից հետո աչքի ընկավ Վասկեսը: Քիչ անց մադրիդցիները ռեալ հնարավորություն ունեին հաշիվը դարձնել 2:0, բայց կատալոնցիների բախտը բերեց:
«Ռեալը» գոլ խփելու մի քանի այլ հնարավորություն եւս ունեցավ, բայց հաշիվը մնում էր նույնը:
Երկրորդ կեսն ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը, սակայն գոլային պահեր չէին ստեղծում, սակայն Ա57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մալկոմը:
Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ հիմնականում հավասար պայքարում: 63-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Լեո Մեսսին: Արգենտինացին փորձեց սրություն հաղորդել իր թիմի խաղին ու մի քանի վտանգավոր պահ ստեղծեց:
«Սերուցքայիններից» խաղավերջում հիանալի հնարավորություն ուներ դարպասը գրավելու Բեյլը, սակայն պաշտպանները փակեցին ուելսցու հարվածի ճանապարհը:
Գավաթային առաջին Էլ կլասիկոն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ամեն ինչ կվճռի Մադրիդում:
Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ